Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ Փաշինյան


Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ Փաշինյան
Ապրիլ 20 11:53 2024

Կուզենամ, որ երեկվա տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկվա հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարությանը։

«Չէի ուզի, որպեսզի մենք գերագնահատեինք տեղի ունեցածը, բայց նաև չթերագնահատենք այն։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ ՀՀ-ն և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,-ասել է նա։