«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)


«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)
Ապրիլ 19 21:32 2024

Այսօր  Երևանում հասարակական - քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիները շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին: Ակցիայի ընթացքում մասնակիցները  թռուցիկներ են բաժանել քաղբանտարկյալների մասին տեղեկատվությամբ։

Բարձրախոսով կոչեր են հնչել Հայաստանում ժողովրդավարության բացակայության, իշխանության կողմից ազատ խոսքի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով հանրային գործիչներին ազատությունից զրկելու մասին:

Հայաստանում քաղաքական բանտարկյալներ են ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը, Վանաձորի ընտրությունների հաղթած Մամիկոն Ասլանյանը, հանրային գործիչ Նարեկ Մալյանը, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը և նույն փոդքասթի հեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը։ 

Ազատություն քաղբանտարկյալներին