Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան


Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան
Ապրիլ 19 14:30 2024

Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. PodCut-ի եթերում նշել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյաը։

«Ես չեմ տեսնում, որ միջազգային աշխարհակարգը, այդ թվում տարածաշրջանի հարաբերությունը և ՀՀ պաշոտանկան դիրքորոշումը որևէ բարենպաստ միջավայր են ստեղծում դրա համար»,-ասել  է նա։

Վերադարաձի համար, ըստ նրա, պետք են պայմաններ. «Բայց ժողովրդի գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, պատրաստ չեն վերադառնալ և Ադրբեջանի տիրապետության տակ ապրել։ Իսկ ադրբեջանական տիրապետության բացառումը նշանակում է լիարժեք պայմանների ստեղծում։ Իսկ առանց ՀՀ պաշտոնական դիրքորոշման ու ջանքերի դրան չենք կարող հասնել, դա աքսիոմա է»,-ասում է նա։  

Ըստ նրա, թերևս միայն ռուսական կողմին է որոշ չափով հետաքրքիր է արցախցիների վերադարձը, որովհետև խաղաղապահների տեղակայման հիմնավորում կտա. «Բայց նույնիսկ ռուսական կողմը պատրաստ չի մեծ գին վճարի դրա համար»։

Ամեն դեպքում, ըստ Բեգլարյանի, պետք է պատրաստ լինեն և սպասեն  բարենպաստ պայմանների։ Իսկ պատրաստ լինել, ասում է՝ նշանակում է հույսը չկորցնել, արցախցիների իրավունքների մասին խոսել,  միջազգային դատարաններ դիմել, բարբառն ու համայնքը պահել։