«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել


«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել
Ապրիլ 18 14:46 2024

 

 

Տեղեկացնում ենք, որ պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ):

 

Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.

• արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,

• համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,

• հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,

- Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,

- հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։

• հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:

 

ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։

 

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը կկայանա ապրիլի 22-ին, 

ժամը 11-ին, “Օպերա Սյուիթ” հյուրանոցում, հասցեն՝ Լեմկինի 1: 

 

 

«Դիվանագետների համահայկական խորհուրդ»

հասարակական  կազմակերպության հիմնադիրներ