Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան


Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
Ապրիլ 17 22:34 2024

«Ոստիկանության օժանդակությամբ Սամվել Վարդանյանի հայտնի ծեծի և ստորացման գործընթացն ոչ միայն իմ պրակտիկայում այլև Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել»,- դատարանի դիեմաց հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա հայտնեց, որ չլսված բան է, որ ոստիկանները մասնակից լինեն խուլիգանների կողմից իրականացրած նման զազրելի արարքին և հույս հայտնեց, որ գոնե դիմակավորված հարձակվողները ոստիկաններ չեն լինի։

«Սա երբևէ եղած ծայրահեղ ծանր ու վտանգավոր իրավիճակ է»,-ասաց Բաբայանը։

Պատասխանելով դատարանից ակնկալիքների մասին հարցին՝ փաստաբանը ցավով նկատեց, որ դատավոր Չիչոյանը միայն բավարարել է իշխանությունների պահանջը։

Նա հայտնեց, որ որպես փաստաբան ակնկալու է որ Վարդանյանի խափանման միջոցի փոփոխման հայցը կբավարարի դատարանը, բայց մյուս կողմից մեծ հույսեր չունի;

«Օրենքի առաջ հավասարության ինստիտուտ գոյություն չունի։ Եթե ընդդիմադիր գործիչ է և արարքը հանցավոր չէ, միևնույնն  է, նրան պետք է կալանավորեն, ազատազրկման դատապարտեն։  Եթե իրական հանցագործությունն իրականացրել է իշխանության ներկայացուցիչը, ապա նրան կխրախուսեն, կամ, առնվազն, ոչ մի բան չեն անի»,- հայտարարեց Սամվել Բաբայանը։