Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ-ից․ Մոսկվայից հաստատել են


Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ-ից․ Մոսկվայից հաստատել են
Ապրիլ 17 14:06 2024

Պեսկովը հաստատել է․ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։

 «Այո, դա իսկապես այդպես է», - ասել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից։ Նշվել էր, որ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։