Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (տեսանյութ)


Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (տեսանյութ)
Ապրիլ 17 10:47 2024

Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիների հիմնանորոգման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի նոր գոտին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար՝ խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի համար առանձնացված տարածք: Այգում կհիմնվի անտառային գոտի՝ ոռոգման համակարգով:

Վերածննդի զբոսայգում էլ տարածքի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվում են։ Շուտով կսկսվի ճեմուղիների կառուցումը և այգին աստիճանաբար կստանա ավարտուն տեսք։

Մանրամասները՝ տեսանյութում։