Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը


Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից  ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
Ապրիլ 17 00:13 2024

Մեկնարկել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի  դուրսբերման գործընթացը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

 

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել են Դադիվանքի տարածքը։

 
 

Խաղաղապահների զորախումբը լքել է վանական համալիրի տարածքն ընդամենը մի քանի օր առաջ։

Նշվում է, որ ներկայումս Դադիվանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության ներքո։

 

«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացն Ադրբեջանի տարածքից»,– ասվում է հաղորդագրության մեջ։