Լոռիում, Տավուշում, Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով


Լոռիում, Տավուշում, Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Ապրիլ 16 23:46 2024

Երևանում ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Մարզերում ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։