Կոռուպցիոն չարաշահումներ ԱՆ–ում․ Ավանեսյանը կձերբակալվի՞


Կոռուպցիոն չարաշահումներ ԱՆ–ում․ Ավանեսյանը կձերբակալվի՞
Ապրիլ 16 14:48 2024

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՀ Առողջապահության նախարարությունում։ Իրավապահ համակարհի մեր աղբյուրների փոխանցմամբ նախարարությունում կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն խոսքը տենդերներին է վերաբերում։ Խուզարկություն է իրականացվում նաև ԲԿ–ներից մեկում։ Տեղեկությունների համաձայ խուզարկությունը իրականացվում է  «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 

Irakanum.am–ի տեղեկություններով կոռուպցիոն հերթական սկանդալն է հասունանում և չի բացառվում, որ ձերբակալություններ լինեն։

 
 

Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Առողջապահության նախարարությունը միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել «Ուիգմոր» կլինիկայի հետ։

Չի բացառվում, որ նախարար Անահիտ Ավանեսյանին ևս հասնի կոռուպցիոն շղթան։

Irakanum.am