Տեսանյութը դիտեցի․ ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող տեսանյութի մասին


Տեսանյութը դիտեցի․ ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող տեսանյութի մասին
Ապրիլ 15 18:35 2024
Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնով ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի ձերբակալությանը։
 
«Այնուհանդերձ, իրավապահները դեռ շանս ունեն այս գործով չանցնելու կարմիր գծերը և 6 ժամվա ընթացքում վերականգնելու Սամվելի ազատությունը։
ՀԳ. Կարծում եմ՝ Սամվելին զրկել են փաստաբանի հետ կապվելու իրավունքից։ Մյուս իրավունքների մասով հետևություն անելը դեռ վաղաժամ է։
ՀԳ-1. Տեսանյութը դիտեցի։ Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա։ Կա օրենքը չխախտող հանրային պարսավանք մի մարդու նկատմամբ, ով ստանձնել է քաղաքական պատասխանատվություն ու ոտից-գլուխ տապալել»։