«Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան անհայտ երեխա. նրա վիճակը գնահատվել է ծանր


«Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան անհայտ երեխա. նրա վիճակը գնահատվել է ծանր
Ապրիլ 15 12:41 2024
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն է տեղափոխվել անհայտ պացիենտ` 1 տարեկան։
Երեխայի վիճակը գնահատվել է ծանր, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ հետագա բուժական գործընթացը կազմակերպելու նպատակով»։