Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «Toyota»-ն բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել


Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «Toyota»-ն բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել
Ապրիլ 3 10:41 2024

Ապրիլի 3-ին, ժամը 06:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։