Երևանի հասարակական տրանսպորտի վրա քաղբանտարկյալների լուսանկարներն են


Երևանի հասարակական տրանսպորտի վրա քաղբանտարկյալների լուսանկարներն են
Մարտ 28 00:03 2024

Երևանի հասարակական տրանսպորտի վրա շարունակում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ազատությունից ապօրինի կերպով զրկված անձանց լուսանկարները։ Մասնավորապես, Երևանի ավտոբուսների վրա հայտնվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանի, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի և Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի «քաղբանտարկյալ» գրությամբ լուսանկարները։

Լուսանկարներն արված են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։