Ի՞նչ ժամկետներում է ծրագրվում Ադրբեջանին փոխանցել պահանջվող գյուղերը․ «Ազատություն»


Ի՞նչ ժամկետներում է ծրագրվում Ադրբեջանին փոխանցել պահանջվող գյուղերը․ «Ազատություն»
Մարտ 26 09:22 2024

Սահմանազատման հանձնաժողովները փաստաթղթեր են փոխանցում՝ հասկանալու, թե ինչպես պետք է տեղի ունենա Տավուշի հատվածում տարածքների փոխանցման գործընթացը, «Ազատության»-ը հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանն իրենց հետ կայացած հանդիպմանը հստակ ժամկետների մասին խոսել է, պատգամավորն ասել է, որ ժամկետների մասին խոսք չի եղել։

Ճշտող հարցին՝ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպմանն ասե՞լ է, որ քիչ ժամանակ ունեն, պատգամավորն արձագանքել է․ «Չեմ հիշի իրականում այդպիսի ձևակերպում, բայց ես ինքս, ուսումնասիրելով դաշտը և նայելով, թե ինչպիսի տեկտոնական շարժումներ են տարածաշրջանում տեղի ունենում, ես էլ եմ կարծում, որ այնպես չէ, որ մենք տարիների ժամանակ ունենք, և կարող ենք լուծել այդ հարցը որոշակի տարիների ընթացքում»։

Հարցին՝ այդ տարածքներից 3 -րդ բանակային կորպուսի դուրս գալու մասին խոսվե՞լ է, Լիլիթ Մինասյանն ասել է, որ այդ հարցը դեռ բանակցվում է։

«Մենք հստակ չենք կարող ասել՝ ինչ տեղափոխումներ կլինեն։ Այդ ամենը դեռ բանակցությունների փուլում է»,- նշել է պատգամավորը։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։