«Պերեբոր». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ»


«Պերեբոր». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ»
Մարտ 23 05:31 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման տասնամյակը: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 8-ին: Նշենք, որ այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում: Որոշ քպականներ տարակուսանք են հայտնել, թե ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում տարբեր նիստերին որևէ մասնակցություն չունենալով՝ իմաստ ունի՞, արդյոք, մասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին:

Մեր տեղեկություններով, Փաշինյանը նշել է, թե որպես նախագահող այս նիստին չմասնակցելը «պերեբոր» կլինի ու կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, այդ թվում՝ տնտեսական: Փաշինյանը մասնավորաբար նշել է, թե «գազն ու լույսը կանջատեն»: Նա թռուցիկ մի քանի այլ պատճառաբանություններ է նշել և տեղեկացրել, որ ինքը հստակ որոշում ունի մասնակցել այդ գագաթաժողովին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում