Կասկածում եմ, որ մենք կմնանք անկախ հանապետություն, մեզ որևէ ապագա չի սպասվում. Քաղաքացիները մտահոգ են


Կասկածում եմ, որ մենք կմնանք անկախ հանապետություն, մեզ որևէ ապագա չի սպասվում. Քաղաքացիները մտահոգ են
Մարտ 21 19:28 2024

Հայաստանում այսօր շատ խնդիրներ կան, Հայաստանն այսօր կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, բայց քաղաքացիները հույս չունեն, որ այս իշխանությունը կարող է դիմագրավել ու լուծել դրանք։

Panorama.am-ի հարցմանը քաղաքացիներից մեկն ասաց. «Վարվող քաղաքականության հետևանքով մեզ որևէ ապագա չի սպասվում»։

«Կասկածում եմ, որ մենք կմնանք անկախ հանապետություն։ Կա վախ. աշխատում ենք, բայց կարծես անիմաստ է, քանի որ կլինի այս երկիրը, թե ոչ... Չգիտեմ»,- նշեց մի քաղաքացի։ 

Քաղաքացիներն այն կարծիքն են, որ պետք է զինվել, կռվել ու որևէ տարածք չտալ Ադրբեջանին։

Իսկ թե ինչո՞ւ հասանք այս կետին, այս վիճակին։ Քաղաքացիներից մեկն ասաց. «Բոլորս ուռա գոռալով դուրս ելանք»։

Մանրամասն՝ տեսանյութում։