Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Երևանում


Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Երևանում
Մարտ 19 13:55 2024

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։

«Բոլորին կոչ եմ անում ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքվ՝ եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի՝ ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։

«Ու ավտորիտար այլ սուբյեկտներ կոգեշնչվեն դրանից»,- նշեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։