Կան տարաձայնություններ ԱՊՀ անդամների միջև, բայց մենք պատրաստ ենք դրանք լուծել. Պուտինը՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը


Կան տարաձայնություններ ԱՊՀ անդամների միջև, բայց մենք պատրաստ ենք դրանք լուծել. Պուտինը՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը
Դեկտեմբեր 26 17:17 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկի բացման ելույթում նշել է, որ սպառնալիքներն ու մարտահրավերները մեծանում են, կան նաև տարաձայնություններ ԱՊՀ անդամների միջև:

«Բայց մենք պատրաստ ենք դրանք լուծել»,- ասել է նա:

 

ՌԴ ղեկավարը նաև շեշտել է, որ ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացումը համապատասխանում է Համագործակցության անդամ երկրների հիմնարար շահերին: