ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ


ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
Սեպտեմբեր 26 17:03 2022

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Պետդումայի կայքը։

Վյաչեսլավ Վոլոդինը Իլհամ Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։

 

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են մեծապես մեր նախագահների ջանքերի շնորհիվ»,- ասել է Պետդումայի նախագահը։