Վահագն Խաչատուրյանը խայտառակել է Հայաստանը


Վահագն Խաչատուրյանը խայտառակել է Հայաստանը
Սեպտեմբեր 18 18:06 2022

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նա նկարվել և զրուցել է օգնականների հետ, երբ այցելել է Վեսթմինսթերյան սրահ, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը:
 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վահագն Խաչատրյանը խոնարհվել է հանգուցյալ միապետի դագաղի առաջ, այդ ժամանակ, չնայած չլուսանկարելու մասին զգուշացմանը, նրան լուսանկարել են բջջային հեռախոսով: Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Խաչատուրյանին լուսանկարողը ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն է:

Աղբյուրը նշում է նաև, որ ականատեսները պնդել են՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում բարձրաձայն ծիծաղել է և կատակել:

Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել:

Ըստ աղբյուրի՝ հստակ չէ՝ արդյոք Խաչատուրյանը կմասնակցի թագուհու թաղմանը երկուշաբթի երեկոյան: