Հայտնի է Սոթքում վիրավորված զինծառայողի անունը


Հայտնի է Սոթքում վիրավորված զինծառայողի անունը
Օգոստոս 7 12:38 2022
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
 
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ երեկ՝ օգոտոստոսի 6-ին, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Երևան։