Որևիցե մեկի հետ ընկեր լինելը կարո՞ղ է խոչընդոտել ձեր մասնագիտական կարողությունների կատարմանը.Վլադիմիր Վարդանյանը՝ Աննա Վարդապետյանին


Որևիցե մեկի հետ ընկեր լինելը կարո՞ղ է խոչընդոտել ձեր մասնագիտական կարողությունների կատարմանը.Վլադիմիր Վարդանյանը՝ Աննա Վարդապետյանին
Հունիս 29 14:08 2022

Որևիցե մեկի հետ ընկեր լինելը կարո՞ղ է խոչընդոտել ձեր մասնագիտական կարողությունների կատարմանը: ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին նման հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Ինչին ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց, որ հաճախ է մասնագիտական առճակատումներ ունենում անգամ իր մտերին ընկերների հետ.

 

«Մենք կարող է երեկոյան միասին սրճենք, բայց հաջորդ օրը գանք աշխատանքի ու դուք չեք կարող վկայակոչել մեր սուրճը, քանի որ ես այնտեղ չեմ գալիս որպես Աննա, որի հետ ընկերերություն եք անում, ես այնտեղ գալիս եմ որպես մարդ, որը գործառույթ է իրականացնում, եթե սա դա չանեմ, ուրեմն ես երևի իզուր եմ ծախսել իրավագիտության ֆակուլտետում սովորելու տարիների ռեսուրսը»: