Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին


Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Հունիս 28 17:20 2022

Կարծում եմ՝ որևէ մեկիս համար սա ո՛չ նորություն էր, ո՛չ էլ անսպասելի էր, որ նման շրջադարձ էր լինելու, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ հայտարարության մեջ հենց նույն անձը իր ստորագրությունն էր դրել, որտեղ 6-րդ կետով ասվում է՝ 3 տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի ճաապարհի կառուցման ծրագիրը ներկայացվի, ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարության և Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող բնակավայրերի մասին վարչապետի հայտարարություններին։

Արցախցի պատգամավորը նշում է, որ դեռ այն ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ այդ կետը ևս խախտվելու է և այդ ճանապարհի շինարարությունը 3 տարի չի ձգվելու։