ԱՀԿ-ում հնարավոր են համարել 2022 թվականին կորոնավիրուսով վարակումների նոր վերելքը


ԱՀԿ-ում հնարավոր են համարել 2022 թվականին կորոնավիրուսով վարակումների նոր վերելքը
Հունիս 16 13:40 2022

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հնարավոր է համարել 2022 թվականին կորոնավիրուսով հիվանդացության վերելքը: «(,,,) Հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ մարդիկ վիրուսին չեն հանդիպել ո՛չ պատվաստման, ո՛չ բնական ճանապարհով՝ հիվանդացության որոշակի վերելք կարելի է սպասել:

 

Թե երբ այն տեղի կունենա, կանխատեսելը շատ դժվար է»,- ասել է Վույնովիչն «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում՝ պատասխանելով այս տարի կորոնավիրուսի պատճառով համաճարակաբանական իրավիճակի բարդացման մասին հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշել է գրիպի համաճարակի ավելի սաստիկ դրսեւորման հնարավորությունը:

 

«Նախորդ տարիներին, երբ սահմանվեցին լոկդաուններ եւ շփումները սահմանափակող այլ միջոցներ, մարդիկ ավելի քիչ հանդիպեցին վարակներին, ուստի շնչուղիների մյուս վիրուսները ճնշվել են»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ այժմ, երբ աշխարհը կրկին բացվում է, անհրաժեշտ է հետեւել երկու վիուսներին էլ եւ պաշտպանել բնակչության ամենախոցելի խմբերին. ցածր իմունիտետով, 60 տարեկանից բարձր մարդկանց, երեխաներին եւ հղի կանանց:

 

Վույնովիչն ընդգծել է, որ պահանում է լավատեսությունը համավարակի դեմ պայքարի արդյունքների առիթով: «Խոսելով կանխատեսումների մասին՝ ես ցանկանում եմ լինել լավատես: Կուտակված փորձը, դեղորայքը, պատվաստանյութերը թույլ են տալիս պայքարել այդ համավարակի դեմ»,- ասել է նա:

 

Համավարակի սկզբից աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 536,6 միլիոն վարակում եւ 6,3 միլիոնից ավելի մահ: Ռուսաստանում, վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել է վարակման 18 385 098 դեպք, մահացել է 380 203 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 



loading...