Արտակ Բեգլարյան` ռուս խաղաղապահների թվաքանակն ավելացնելու անհրաժեշտության մասին


Արտակ Բեգլարյան` ռուս խաղաղապահների թվաքանակն ավելացնելու անհրաժեշտության մասին
Հունիս 3 12:56 2022

 

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի թվաքանակը պետք է ավելացվի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների թիվն անհրաժեշտ է ավելացնել ու ընդլայնել նրանց լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը՝ պատճառաբանելով այն փաստով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շփման գիծը երկարել է գրեթե 2.5 անգամ:

Արցախի պետնախարարը նաև մեղադրել է Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու մեջ:

 



loading...