Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 18 նոր դեպք. Մահ չի գրանցվել


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 18 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Ապրիլ 16 11:20 2022

Հայաստանում ապրիլի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 18 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422747-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2631 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3013643 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2011պացիենտ, ավելացել է 3-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410 434  անձ` վերջին մեկ օրում 14 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8621 է:



loading...