Մեծ մասշտաբով միջոցառում չէր նախատեսվում, քանի որ նաև պետական որոշում կար․ Դիլիջանի համայնքապետի խորհրդական


Մեծ մասշտաբով միջոցառում չէր նախատեսվում, քանի որ նաև պետական որոշում կար․ Դիլիջանի համայնքապետի խորհրդական
Հունվար 28 16:07 2022

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարների, աշխատակիցների և Դիլիջանի ազգային պարկի աշխատակիցների հետ այցելել է պատերազմում զոհված հայրենակիցներին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել։

Համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ Բանակի 30 ամյակին նվիրված ոչ մի տոնակատարություն չի լինելու։

Գրիգորյանը նշել է, որ այսօր Դիլիջանի Երկրագիտական թանգարանում զինծառայողների համար ժամանակակից արվեստի ցուցահանդես է բացվել։

«Միայն ամսի 27-ին Դիլիջանի երաժշտական դպրոցում փոքրիկ միջոցառում անցկացվեց Բանակի օրվան նվիրված, որին մասնակցում էին դպրոցի սաները: Իսկ մեծ մասշտաբով միջոցառում չէր նախատեսվում, քանի որ կար նաև պետական որոշում մեծ միջոցառում չանցկացնելու»,- նշել է Նոնա Գրիգորյանը։