Թշնամու կրակոցները լսվել են նաեւ Տավուշի մարզի Այգեձորում


Թշնամու կրակոցները լսվել են նաեւ Տավուշի մարզի Այգեձորում
Հունվար 28 18:26 2022

Ադրբեջանցիները գիշերը կրակել են Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Այգեձորի գյուղապետ Լորիս Միրզոյանը հայտնեց, որ կրակոցները իրենց մոտ ևս լսվել են.

«Գիշերը 12.30-ից 1-ի կողմերը կրակոցների ձայներ են լսվել, ձայներ ենք լսել, օդ են կրակել»,-ասաց նա:

Համայնքապետի հաղորդմամբ՝ այսօր իրավիճակը հանգիստ է կրակոցներ չեն եղել: