Ավտովթար Տավուշի մարզում․ կա մեկ զոհ, երկու վիրավոր


Ավտովթար Տավուշի մարզում․ կա մեկ զոհ, երկու վիրավոր
Հունվար 26 10:10 2022

Հունվարի 26-ին, ժամը 01:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 35 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ. Պ.-ն (ծնված 1997 թ.), Կ. Շ.-ն (ծնված 1988 թ.) և Վ. Շ.-ն (ծնված 1991 թ.) տեղափոխվել են Բերդի ԲԿ, որտեղ Վ․ Շ.-ն մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել տուժած Գ. Ա.-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 
 

 



loading...