Շղթայական ավտովթար Երևանում․ «Նիվա»-ի մեջ 8 հոգի է եղել (լուսանկարներ)


Շղթայական ավտովթար Երևանում․ «Նիվա»-ի մեջ 8 հոգի է եղել (լուսանկարներ)
Հունվար 25 15:40 2022

Քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում։ Միմիանց են բախվել միանգամից չորս մեքենա։ Ականատեսներից մեկը Armday.am-ին փոխանցեց, որ մինչ ճանապարհային ոստիկանների դեպքի վայր ժամանելը, վթարված մեքենաների ուղևորներին օգնություն են ցույց տվել ճանապարհով անցնող վարորդները։

Կան տեղեկություններ, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում միանգամից ութ հոգի է եղել։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՃՈ աշխատակիցները։