Գետափ-Եղեգնաձոր ճանապարհը երկկողմանի փակվել է


Գետափ-Եղեգնաձոր ճանապարհը երկկողմանի փակվել է
Դեկտեմբեր 2 18:58 2021

 

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին քարաթափում էր եղել Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին։ Այն մինչ օրս փակ է։

 



loading...