Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը


Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը
Հոկտեմբեր 13 14:15 2021

Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին հայտնում է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը, հաղորդում է Auroranews-ը:

«Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:

Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:

Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-հայտնել է նա: