Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա


Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Սեպտեմբեր 21 21:00 2021

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ ժամը 16:52-ին: Այրվել է «Mercedes-Benz CLK» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Մ․)։

 
 
 

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։