«Ի՞նչ են քննարկում, ու՞մ են զբաղեցնում, մոլորեցնում ու շեղում՝ նույնպես անհայտ է». Կարեն Ճշմարիտյան


«Ի՞նչ են քննարկում, ու՞մ են զբաղեցնում, մոլորեցնում ու շեղում՝ նույնպես անհայտ է». Կարեն Ճշմարիտյան
Սեպտեմբեր 19 19:40 2021

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Հերթական զավեշտը 
Զավեշտալի է, երբ հետպատերազմյան այս ողջ շրջանում ականատես ենք լինում Հայաստանում, կամ օտար երկրներում Հայաստանին և/կամ Արցախին վերաբերվող ինչ-որ գործարար, խորհրդատվական, կամ ներդրումային համաժողովների, սոցիալ -տնտեսական ծրագրերի, կամ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հայեցակարգային ու հեռանկարային իբր «ապաքաղաքական» քննարկումների, երկրի ապագային վերաբերվող ամբողջական, կամ ոլորտային զարգացման մասնագիտական հավաքների և մտավարժանքների։
Զավեշտն այն է, որ առ այսօր հայտնի չէ, թե Հայաստան, կամ Արցախ ասելով ինչ նկատի ունեն այս իբր քաղաքականությամբ չզբաղվող և իրենք իրենց գործով զբաղվածները՝ 
ո՞ր տարածքը, ինչպիսի պետությունը, 
ո՞ր սահմաններում՝ որտեղի՞ց որտեղ, 
ի՞նչ անվտանգային, տարածքային, ռեսուրսային, ժողովրդագրական, ենթակառուցվածքային ու կենսական ելակետային պայմաններում։ 
Որևէ բան հայտնի՞ է…
Նույնիսկ հայտնի չէ հենց այդ հավաքների մասնակիցների և կազմակերպիչների (եթե Հայաստանում, կամ Արցախում են բնակվում) ֆիզիկական գոյության հեռանկարը։ 
Հետևաբար, ի՞նչ են քննարկում, ու՞մ են զբաղեցնում, մոլորեցնում ու շեղում՝ նույնպես անհայտ է»։

 


loading...