«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Բոլոր նրանց, ովքեր զառանցում են, որ «եթե Արցախն այդքան սիրում էիք, չդարձնեիք այն ամայի տարածք, զարգացնեիք», տեղեկացնեմ, որ 2014թ. հուլիսին ռուսական РБК-ն անվանեց Արցախը «անդրկովկասյան վագր»՝ հաշվի առնելով հանրապետության արագ տնտեսական աճը: 2015թ. արդյունքներով Արցախի տնտեսական աճը կազմեց 9,1%, 2016-ին՝ 9,2%: Ընդ որում՝ 2007թ. այդ ցուցանիշը կազմել է 8,8%՝ կտրուկ աճ արձանագրելով 2008-ին՝ հասնելով 14,3%-ի: Ընդհանուր առմամբ, 2000-ից ի վեր Արցախի տնտեսական աճը միջինում կազմել է 10,5%, իսկ 2019-ին՝ 10,3% (ՀՆԱ-ն՝ 713 մլն դոլար), ինչը լավագույն ցուցանիշներից էր չճանաչված պետությունների շարքում: Էլ չեմ խոսում ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Արցախի ինստիտուցիոնալ զարգացման օրինակելի դինամիկայի մասին: Արցախի ամայացումն ու դրա ամպուտացիան Հայոց աշխարհից սկսվեց 2018-ի ընդգծված հակաարցախյան շարժումից, որը մինչ օրս որոշ թերուսներ «հեղափոխություն» են անվանում»: |
Աղբյուրը` Վահե Դավթյան