Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն աբսուրդ են. «Տաշիր»


Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն աբսուրդ են. «Տաշիր»
Հունիս 18 14:56 2021

«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Ադրբեջանի կողմից ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներին՝ դրանք աբսուրդային անվանելով: Այս մասին հայտնում են «Տաշիր»-ից:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (խմբ․ Պատրոն Դավո) նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա մաքսանենգ ճանապարհով մատակարարելու մեջ։