ՔՊ-ի օգտին կքվեարկի հարցվածների 21.9 %-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 20.8 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 12.2 %-ը. Սպիրիդոնով


ՔՊ-ի օգտին կքվեարկի հարցվածների 21.9 %-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 20.8 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 12.2 %-ը. Սպիրիդոնով
Հունիս 18 14:44 2021

Ուկրաինացի անկախ փորձագետ, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովը  հարցումներ է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե ինչպիսի՞ արդյունքներ կգրանցեն քաղաքական ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարցումը կատարվել է հունիսի 13-16-ին: Հարցմանը մասնակցել է 3641 քաղաքացի, նրանցից 1270-ը՝ Երևանում, 2371-ը՝ մարզերում: Հարցմանը մասնակցել են տարբեր տարիքների ու սեռերի քաղաքացիներ:

 

Հարցվածների 64.3%-ը դրական է պատասխանել հարցին, թե արդյոք մասնակցելո՞ւ է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Քաղաքացիների 21.6%-ն ասել է, թե չի մասնակցելու ընտրություններին, 14.1%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Հարցվածների 44.3%-ը բացասական է գնահատել ՀՀ իշխանությունների վերջին 1 տարվա գործունությունը, 24.1%-ն այն գնահատել է ավելի շուտ բացասական, 19.7%-ը՝ ավելի շուտ դրական, իսկ 11.9%-ը՝ դրական:

Հարցված քաղաքացիների 41.6%-ի կարծիքով, երկրի առաջ ծառացած է անվտանգային հիմնախնդիր, 21.1%-ի կարծիքով՝ երկրի առաջ ծառացած հիմնախնդիր է երկրի ներսում կարգուկանոն հաստատելը:

Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ ընտրություններից հետո երկրի վիճակը կլավանա: Հարցվածների 41.1%-ը վստահություն է հայտնել, որ երիկրի իրավիճակը հաստատ կլավանա, 24.5%-ի կարծիքով՝ ավելի շատ կլավանա:

Ինչ վերաբերում է ընտրություններում առաջադրված ուժերին, ապա, ըստ հարցման՝ անցողիկ շեմը կհատեն 4 կուսակցություններ և դաշինք, ու ողջ Հայաստանի տարածքում ընտրողների ձայները կբաշխվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան) – 21.9 %

«Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան) – 20.8 %

«Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան) – 12.2 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան) – 5.1 %

Ըստ Սպիրիդոնովի անցկացրած հարցման՝ Երևանում քաղաքացիներն առավել շատ ձայներ կտան ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին ու ձայները կբաշխվեն հետևյալ կերպ.

«Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան) – 24.1 %

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան) – 17.4 %

 

 «Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան) – 14.3 %

 

Ինչ վերաբերում է մարզերին, ապա այնտեղ առաջատար է ՔՊ-ն, իսկ ձայների բաշխումը կունենա հետևյալ տեսքը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան) – 26.4 %

«Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան) – 17.5 %

«Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան) – 10.1 %

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան) – 6.8 %