Սուրեն Պապիկյանի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորում ստացած 14-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր


Սուրեն Պապիկյանի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորում ստացած 14-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր
Հունիս 18 13:33 2021

Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, հայտնում են ԲԿ-ից։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:

Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:

Ըստ 168. am-ի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան է մեծ արագությամբ ընթանալիս Սուրենավան գյուղի մոտ հարվածել դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։

Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող երեխան, կայքի տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։