Չեմ հիշում, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ. Սոֆյա Հովսեփյան


Չեմ հիշում, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ. Սոֆյա Հովսեփյան
Հունիս 18 12:53 2021

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին, գրում է.

«Էն ընտրախախտումները վերահսկող ՀԿ-ները, այս անգամ չեն աշխատու՞մ, արդեն փակվե՞լ են:

Սրանից առաջ հլը մի դեպք չեմ հիշում, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ  կամ կառավարության շենքը ամբողջությամբ ծածկվի  քարոզչական տեղեկատվությամբ ու լռություն տիրի:

Այսօր նույն վարքագիծը կկրկնեն մյուսները ու նորմա՞լ է սա:

Իմ հիշելով օրենքում բան չի փոխվել, բայց մարդկանց ուղեղները մթագնել է ...
Նախընտրական բոլոր խախտումները աչքաթող արվեց ու նույնը լինելու է ընտրությա՞ն օրը»։