Հունիսի 21-ին որոշվելու է՝ արժանապատիվ քաղաքացի՞, թե՞ թուրքի առաջ դուռ բացող լաքեյ. Նաիրա Զոհրաբյան


Հունիսի 21-ին որոշվելու է՝ արժանապատիվ քաղաքացի՞, թե՞ թուրքի առաջ դուռ բացող լաքեյ. Նաիրա Զոհրաբյան
Հունիս 18 10:34 2021

Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել առաջիկա արտահերթ ընտրություների մասին՝ տեղեկացնելով, որ ժամը 19։00-ին լինելու է Հանրապետության հրապարակում։

«Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ պարտվելու թուրքին:

Հունիսի 21-ին որոշվելու է՝ Հայաստա՞ն, թե՞ Թուրքիայի վիլայեթ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ անվտանգությո՞ւն, թե՞ շագրենի կաշվի նման բզկտվող Հայաստան։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ երկրի արժանապատվությո՞ւն, թե՞ միջազգային մասշտաբի պոլի շոր։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ արժանապատիվ քաղաքացի՞, թե՞ թուրքի առաջ դուռ բացող լաքեյ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնիշխան տնտեսությո՞ւն, թե՞ թուրքի տնտեսության թափոնի սպառող։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ քաղաքացի՞, թե՞ խառնամբոխ։

Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնապահպանմա՞ն, թե՞ պավլովյան բնազդ։

Հայաստանը չի դառնալու Թուրքիայի վիլայեթ։

Ճանապարհը մեկն է՝ չընտրե՛լ Նիկոլին։

Չսպանե՛լ Հայաստանը։

Այսօր՝ ժամը 19-ին, ես լինելու եմ Հանրապետության հրապարակում»,-գրել է նա։