Մեքսիկայում 19-րդ դարի եկեղեցին 40 տարի ջրի տակ գտնվելուց հետո ջրի երես է դուրս եկել (լուսանկարներ)


Մեքսիկայում 19-րդ դարի եկեղեցին 40 տարի ջրի տակ գտնվելուց հետո ջրի երես է դուրս եկել (լուսանկարներ)
Մայիս 6 15:07 2021

Մեքսիկայում 19-րդ դարի եկեղեցին տասնամյակներ շարունակ ջրի տակ գտնվելուց հետո վերջին ամիսներին երաշտի պատճառով «վեր է հառնել», գրում է New York Post-ը։

Կույս Դոլորես եկեղեցին (Church of the Virgin of Dolores), որն էլ Զանգարրո (El Zangarro) գաղութային համայնքի «սիրտն» է եղել, համայնքի 200 հեկտար տարածքների հետ ջրի տակ է հայտնվել 1979 թվականին՝ շրջանում նախկին նախագահ Խոսե Լոպեսի պահանջով Պուրիսիմի ամբարտակի կառուցումից հետո։

Տեղական համայնքային արխիվի տնօրեն Դուլսե Վասկեսը հայտնել է, որ բնակիչները որոշակի դիմադրություն են ցույց տվել, բայց հասկանալով, որ ջուրը շուտով կհեղհեղի իրենց տները, լքել են տարածքը։

Տասնամյակներ անց մեքսիկական Գուանախուատո քաղաքում և նրա շրջակայքում վերջին ամիսներին ահագնացող երաշտը պատմական եկեղեցին «ջրի երես է դուրս բերել»։

Historic Mexican church rises from the water after 40 years

Historic Mexican church rises from the water after 40 years