5 տավուշցի զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով


5 տավուշցի զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
Ապրիլ 19 19:26 2021

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Ինչպես հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից, մեդալները զինծառայողների ընտանիքներին հանձնել են նրանց հրամանատարները:

Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: