Իմ ընկերների տները մնացել են թուրքերին, Նիկոլ Փաշինյանը պետք է բոլորի առաջ այդ հարցերի պատասխանները տա. հանրահավաքի մասնակից


Իմ ընկերների տները մնացել են թուրքերին, Նիկոլ Փաշինյանը պետք է բոլորի առաջ այդ հարցերի պատասխանները տա. հանրահավաքի մասնակից
Փետրվար 28 13:56 2021

Հայաստանի նախորդ ղեկավարությունը 30 տարի պահում էր մեր հողերը, բայց երկու տարվա մեջ շատ բան փոխվեց:  5 մ հեռավորության վրա հայն ու թուրքը իրար հետ չեն կարող ապրել, դա այս իշխանության կողմից սխալ քաղաքականություն է. Երևանի Բաղրամյան պողոտայում Tert.am–ի հետ զրույցում ասաց մասնակիցը:

«Մեր այստեղ հավաքվելու հիմնական նպատակն այն է, որ առանց հաղթանակի տուն չենք գնալու, մեր նպատակն է, որ ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ժողովուրդը կանգնած է, և այսօր Արցախի մեծամասնությունը գալու է այստեղ, որպեսզի մասնակցի հավաքին»,- ասաց նա:

Հարցին, թե Արցախի բնակչությունն ի՞նչ տրամադրվածություն ունի, արդյո՞ք կիսում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, քաղաքացին պատասխանեց. «Ես Արցախից եմ, իմ կարծիքով Արցախում ցանկանում են, որ նիկոլ Փաշինյանը հեռանա, քանի որ մեր միակ փրկությունը դա է: Իմ ընկերների տները մնացել են թուրքերին, Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի և բոլորի առաջ այդ հարցերի պատասխանները տա, թե ինչո՞ւ է այդպես եղել»:

Հիշեցնենք, որ Այսօր՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով։