«Սա մեծ հաղթանակ է». Վազգեն Մանուկյան


«Սա մեծ հաղթանակ է». Վազգեն Մանուկյան
Փետրվար 27 18:21 2021

 «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քիչ առաջ հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության չստորագրումը մեծ հաղթանակ է. «Ողջունում ենք Հանրապետության նախագահի այս որոշումը: Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես՝ բանակը ժողովրդի կողքին: Այժմ նախագահն էլ կանգնեց բանակի կողքին: Ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը: Ես դիմում եմ բոլոր այդ կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակին, հակառակ դեպքում դուք դեմ եք բանակին»,- ասաց Մանուկյանը: Նա նշեց, որ այժմ իրենք «հաղթական երթով շարժվելու են փողոցներով», ապա նորից վերադառնալու են իրենց հավաքատեղի՝ Բաղրամյան պողոտա: