Բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա


Բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա
Փետրվար 23 21:32 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվեց «Ազատության» աշխատանքը:

Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ՝ այդ թվում կանայք: Վնասվել է նաև տեսախցիկը: