Ադրբեջանի ՊՆ-ն անսպասելի խոստովանել է, որ գլխավոր շտաբի պետը հեռացվել է պաշտոնից


Ադրբեջանի ՊՆ-ն անսպասելի խոստովանել է, որ գլխավոր շտաբի պետը հեռացվել է պաշտոնից
Հունվար 28 18:26 2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լռում էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի ճակատագրի մասին, հանկարծ այսօր հայտարարել է, որ նա հեռացվել է պահեստազոր ուղարկվելու համար, հաղորդում է Turan-ը:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին այդ երկրի ՊՆ-ն ոչ մի կերպ չի արձագանքել հարցին, թե ուր է պաշտպանության առաջին փոխնախարարը եւ չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը: Միեւնույն ժամանակ, զինվորական աղբյուրները հայտնել են, որ Սադիկովը հեռացվել է պաշտոնից պատերազմի սկզբում: Պատճառը պետության ղեկավարի դժգոհությունն է, ով քննադատել է ԳՇ պետին բանակում իրադրության մասին ոչ ադեկվատ զեկույցի համար: Մի շարք նախկին զինվորականների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված են եղել հենց նախկին ԳՇ պետի անվան հետ: Դրանից հետո ՊՆ-ից հեռացվել են նաեւ Սադիկովի շատ դրածոներ:

 

Չնայած նրան, որ Սադիկովի հեռացման պահից անցել է 4 ամիս, ԳՇ պետի պաշտոնում դեռ ոչ ոք չի նշանակվել: