Ստամբուլում դանակով զինված տղամարդը երեք ռուսների է վիրավորել


Ստամբուլում դանակով զինված տղամարդը երեք ռուսների է վիրավորել
Հունվար 25 21:42 2021

Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կատարվածը ֆիքսել է վերահսկման տեսախցիկը:

«Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- մասնավորեցրել է գործակալության զրուցակիցը:

Հարձակում իրականացրած տղամարդուն փնտրում են: Նախնական տվյալներով՝ նա աղբահավաքն է: