Նոր Նորքում ազոտի երկօքսիդը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


Նոր Նորքում ազոտի երկօքսիդը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հունվար 16 00:23 2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունվարի 8-12-ը Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հայտնելով, որ Նոր Նորք համայնքում հունվարի 11-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Նշվում է, որ փոշով աղտոտված է հիմնականում Կենտրոն համայնքը, սակայն հունվարի 12-13-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են նաև Նոր Նորք համայնքում: