Սառցե դղյակներ, աշտարակներ և զվարճալի ատրակցիոններ. Չինաստանում մեկնարկել է Հարբինի ամենամյա սառցե փառատոնը (լուսանկարներ)


Սառցե դղյակներ, աշտարակներ և զվարճալի ատրակցիոններ. Չինաստանում մեկնարկել է Հարբինի ամենամյա սառցե փառատոնը (լուսանկարներ)
Հունվար 11 00:47 2021

Չինաստանի Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում մեկնարկել է Սառույցի և սառցե քանդակների 37-րդ միջազգային փառատոնը, որը խոշորագույններից մեկն է իր տեսակի մեջ:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, մի քանի օրում արդեն սառցե աշտարակներ, պալատներ և ամրոցներ, սահելու համար նախատեսված հարթակներ ու ատրակցիոններ են կառուցվել:   

Այս տարի պետական սահմանների փակ լինելով պայմանավորված՝ ակնկալվում է, որ ներքին զբոսաշրջիկների թիվը շատ ավելի մեծ կլինի:

Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 1963 թվականին, ապա ընդհատվել է միայն Չինաստանի մշակութային հեղափոխության ընթացքում՝ վերականգնվելով 1985 թվականի:

Հարյուրավոր շինարար վարպետներ սառցե քաղաքի կառուցումը սկսում են դեկտեմբերից: Այն կառուցելու համար տասնյակ հազարավոր սառցե բեկորներ են կտրվում Սունգարի սառած գետի մակերեսից, որի լայնությունը կազմում է մեկ կմ:

Փառատոնը տևելու է մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը: